Ջոն Լեննոնի հանրահայտ փիրուզագույն պիջակը վաճառվել է 10.8 հազար դոլարով Մեծ Բրիտանիայի Դերբիշիր կոմսությունում տեղի ունեցած աճուրդում:

Այդ պիջակը երկար ժամանակ եղել է ջազ երաժիշտ Ջո Ջոնսոնի հավաքածուում: Ավելի ուշ նա այն իր ընկերուհու ծննդյան օրվա կապակցությամբ նվեր է արել: Վերջինիս խոսքով՝ ինքը նվերը պահել է 25 տարի շարունակ, սակայն «ժամանակն է այն վաճառելու»: Պիջակը ձեռք է բերել անհայտ մնալ ցանկացող տիկինը, ընդգծում է Herald Sun պարբերականը:

Լեննոնը պիջակը կրել է 1960-ական թվականներին, ընդգծում է «ՌԻԱ Նովոստին»: