Բրիտանացի զինվորներն այսուհետ հնարավորություն կունենան քսուքներ, սկրաբրեր եւ դեմքի տոնիկներ գնելու, որոնք այսուհետ կվաճառվեն բանակային կրպակներում:
Միջազգային Naafi ընկերությունը, որը մասնագիտացած է ռազմական առեւտրային կետերին մատակարարումներ կատարելու գործում, համապատասխան պայմանագիր է կնքել կոսմետիկական Boots ընկերության հետ:
The Telegraph-ը հայտնում է, որ տեսականին կներառի ոչ միայն սափրվելլու փրփուրներ եւ լոսյոններ, այլեւ կավի հիմքով դիմակներ, լոգանքի փրփուր, հեղուկ օճառներ եւ այլ նորույթներ: Բանակային խանութներում մինչեւ 400 անուն ապրանքատեսակներ կհայտնվեն, հայտնում է Russia Today-ը:
Ընկերության ներկայացքուցիչների խոսքով` կոսմետիկական արտադրանքը հատկապես անհրաժեշտ է Աֆղանստանի նման երկրներում, որտեղ շոգը հասնում է մինչեւ 60 աստիճանի, օդն էլ չափազանց փոշոտ է:





























