Գուանտանամոյի բանտի 166 բանտարկյալներ առաջվա պես սպասում են ԱՄՆ-ի կողմից իրենց հետագա ճակատագրի վերաբերյալ որոշմանը: 37 բանտարկյալներ լիովին հրաժարվել են ուտելիքից: 46 կալանավորի մինչ այս պահը մեղադրանք չի ներկայացվել, իսկ 86-ը ազատ արձակման մասին փաստաթղթեր ունեն, սակայն Վաշինգոտնի կողմից ստեղծված իրավական անարդարության հետեւանքով ազատության մեջ չեն կարողանում հայտնվել:
Մի քանի կալանավորների շահերը ներկայացնող փաստաբան Կալրոս Ուորների խոսքով, Սպիտակ տունը պարզապես հրաժարվում է փակել կալանավայրը: Ինչպես պնդում է Ուորները, բանտարկյալների դրությունը դեռ ծանր է. շարունակվում է հարկադիր սնումը, մարդիկ մեկը մյուսի հետ ապրել չեն կարողանում, առաջվա պես չկա ոչ մի շփում զինվորականների հետ: Եւ թեեւ կալանավայրի ղեկավարությունը պնդում է, որ նման դեպքերը կրճատվել են, իրենց կալանավորների կողմից նման տվյալներ դեռ չկան, հաղորդում է Russia Today-ը:
Հնարավոր են նաեւ սեռական բնույթի բռնություններ: Այդ մասին են վկայում հաճախակի դարձած ստուգումները, որոնք ակնհայտորեն անցկացվում են փաստաբանների հետ հնարավոր շփումը բացառելու համար: Բանտի ղեկավարությունը հայտարարում է, որ ստուգումներն անցկացվում են անվտանգության նկատառումներով: Սակայն դա միայնգամայն անհեթեթ է՝ հաշվի առնելով, որ փաստաբանները նույնիսկ չեն կարող տեսակցել իրենց պաշտպանյալներին: Ամբողջ այս ընթացքում նրանք շփվել են միայն հեռախոսի միջոցով՝ վերահսկիչի ներկայությամբ:





























