Կիեւում օգոստոսի 23-ի երեկոյան Լաբորատորյան փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է Ուկրաինայի Ուղղափառ երիտասարդական միության փոխնախագահ Անդրեյ Կալինինի դին:
Մահը վրա է հասել գլխին բութ գործիքով հարվածի արդյունքում: Քրեագետները հայտնաբերել են արյան հետքերով փայտե աթոռ, որն էլ կարող է լինել սպանության գործիք: Ինչպես հաղորդում է տան տիրուհին, վերջին անգամ իր կենվորին տեսել է օգոստոսի 8-ին: Իսկ 23-ին իրեն զանգահարել են հարեւանները, հաղորդում է NEWSru.ua-ն:
Բնակարանում հայտանբերվել են Կալինինի անվամբ պատվոգրեր, ինչպես նաեւ ծրար, որտեղ նրա անունը հիշատակվում է որպես Ուկրաինայի Ուղղափառ երիտասարդական միության փոխնախագահ: Բնակարանում հայտնաբերվել են նկարեր, որտեղ Կալինինը շրջապատված հայտնի մարդկանցով, այդ թվում նաեւ քաղաքական գործիչներով: Սպանության հիմնական վարկածը հնարավոր կենցաղային վեճն է:




























