Պակիստանը հնդիկ բանտարկյալների համաներում է անցկացրել: Առաջիկայում համաներմամբ ազատվածներին կուղարկեն Հնդկաստան:
Հաղորդվում է, որ իշխանությունները բանտերից ազատել են 337 հնդիկ բանտարկյալի, որոնց մեծ մասը սահմանախախտ ձկնորսներ են, հաղորդում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Ձկնորսները Պակիստանի հնդիկ բանտարկյալների հիմնական մասն են կազմում: Որպես կանոն՝ նրանք ձկնորսության ընթացքում ոչ միտումնավոր կերպով նավակներով մտնում են հարեւան պետության տարածք:





























