«Պրոգրեսստեխ- Արմենիա» ավիաինժեներական ընկերությունը կարող է դուրս գալ Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայի շուկա: Այդ մասին նշված է ընկերության` NEWS.am-ին  ուղարկած հաղորդագրության մեջ: Դա կապված է ընկերության վերափոխման եւ բաժնետիրոջ փոփոխության հետ: Միքայել Բաղդասարյանին պատկանող «ՄԻԿԱ Լիմիտեդ» ընկերության մասնաբաժինը ձեռք է բերվել «Պրոգրեսստեխ» խմբի ամերիկյան գործընկեր  «ՊՏ Ամերիկաս»-ի կողմից, եւ անվանվել  ««Պրոգրեսստեխ-Արմենիա»:

«ՊՏ Ամերիկասը» մտնում է  «Պրոգրեսստեխ» ընկերությունների խմբի կազմում եւ գտնվում է Հյուսթոնում:

««Պրոգրեսստեխ-Արմենիան» իր հոբելյանը նշել է որպես կայացած, ակտիվ զարգացող ընկերություն, որն իրեն երաշխավորել է որպես վստահելի եւ պրոֆեսիոնալ գործընկեր», - նշված է հաղորդագրությունում: «Պրոգրեսստեխի» աշխատակիցները մասնակցում են բազմաթիվ միջազգային նախագծերի, այդ թվում նաեւ  Մոսկվայի Boeing դիզայներական կենտրոնում եւ Ռուսաստանի Airbus Ինժեներական կենտրոնում (ECAR):  «Պրոգրեսստեխ-Արմենիան» համագործակցում է «Սուխովի քաղաքացիական օդանավերի» հետ՝ SSJ 100 նախագծի շրջանակում:

 Մեքենաների հատվածում մասով ընկերությունը մասնակցում է  Ռուսաստանում խոշոր ավտոարտադրող  «ԱվտոՎԱԶ»-ի աշխատանքներին: Վերջերս ընկերությունը աշխուժորեն սկսել է զարգացնել ռոբոտատեխնիկան:

Այս տարի ընկերությունը նշել է Հայաստանում իր գործունեության հնգամյա հոբելյանը: