Հայը երկու տարվա ազատազրկման է դատապարտվել «Medicare»-ի մեքենայական սխեմային մասնակցելու համար:
Գլենդելի 33-ամյա բնակիչ Գեւորգ Բաղինյանն ընդունել է մեղքը մեղադրականի 10 կետերով՝ առողջապահության հետ կապված խաբեբայության սխեմայում, հայտնում է «Glendale News-Press»-ը:
Ըստ ԱՄՆ-ի դատախազության՝ Բաղինյանը ներկայացրել էր 132 848 դոլարի կեղծ դիմումներ:
Բաղինյանը կեղծ հիվանդանոց էր բացել, գողացել էր տարեց բժշկի տվյալները եւ սկսել էր կեղծ հաշիվներ ներկայացնել ոչ պետքական բժշկական պրոցեդուրաների համար, որոնք այդպես էլ չէին անցկացվել:





























