Հնդկաստանում լույս տեսնող թերթերից մեկի լրագրողը այսօր գիշերը գնդակահարվել է Էթավախ շրջանի Բեքավար քաղաքում, որը գտնվում է հնդկական Ուտար-Պրադեշ նահանգում: Այդ մասին հաղորդում է հնդկական NDTV հեռուստաալիքը:
Նախնական տվյալներով 50 ամյա Ռակեշ Շարման տուն էր վերադառնում, երբ մոտոցիկլով անհայտ անձը մի քանի անգամ կրակել է նրա ուղղությամբ: Լրագրողը վախճանվել է հիվանդանոցի ճանապարհին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍԸ:
Ոստիկանությունը սկսել է պատահարի հետաքննությունը: Քննարկվում են ինչպես կենցաղային հողի վրա սպանությունը, այնպես էլ նրա մասնագիտական գործունեությամբ պայմանավորված սպանության վարկածը:
Այս տարի Հնդկաստանը Սիրիայից հետո ճանաչվել է լրագրողների համար երկրորդ ամենավտանգավոր երկիրը: Տարվա սկզբից այստեղ սպանվել է վեց լրագրող:




























