Կոլումբիայի արեւելքում, Վենեսուելայի հետ սահմանից ոչ հեռու նվազագույնը 13 զինծառայող է մահացել՝ հայտնվելով ապստամբների կողմից կազմակերպված դարանակալման մեջ, հաղորդում է բանակի հրամանատարությունը:

Երկրի իշխանությունները հարձակման կազմակերպման մեջ կասկածում են ապստամբական ձախ արմատական խոշոր ՖԱՐԿ խմբավորմանը: Այդ տարածաշրջանում ակտիվ գործում են նաեւ Ազգային-ազատագրական բանակի ապստամբները, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հուլիսի վերջին նույն տարածքում զոհվել էր կառավարական բանակի 17 զինվոր: ՖԱՐԿ-ը եւ Կոլումբիայի իշխանությունները Կուբայում բանակցություններ են վարում, որոնց նպատակն է կեսդար շարունակվող հակասության դադարեցումը: