Նյու-Յորքի գլխավոր դատախազը հայց է ներկայացրել Դոնալդ Տրամպի դեմ, մեղադրելով միլիարդատիրոջը «Տրամպի համալսարանի» կազմակերպչական աշխատանքներում խարդախության մեջ, հաղորդում է Associated Press-ը:
Դատախազ Էրիկ Շնայդերմանի հայտարարության մեջ նշվում է, որ բարձրակարգ կրթական ծառայություններ տրամադրել պարտավորվող կազմակերպությունը իրականում իր հաճախորդներից միայն գումար էր հավաքում: Շնայդերմանի խոսքով հանդիսատեսին առաջարկում էին լսել թանկարժեք եւ հիմնականում անօգուտ սեմինարներ: Բացի այդ 5000 հանդիսատեսի, ով իր ուսման համար վճարել է 35 հազար դոլար էր, խոստացել էին հանդիպում հենց Տրամպի հետ, սակայն դրա փոխարեն նրանց թույլ են տվել միայն վերջինիս մեծ նկարի ֆոնի վրա նկար ունենալ: Դատախազի հայցի համաձայն դրամական փոխհատուցումը կազմում է 40 մլն դոլար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Իր հերթին Դոնալդ Տրամպը հերքում է բոլոր մեղադրանքները՝ դրանք անվանելով սուտ եւ Դեմոկրատական կուսակցության օգտին ուղղված քաղաքական դրդապատճառներով հարուցված(Տրամպը հայտնի է որպես Բարաք Օբամայի հետեւողական քննադատ): Գործարարի պաշտպանությունը արդեն հավաքել է 11 հազար փաստաթուղթ, որում սեմինարների մասնակիցները հայտնում են իրենց բավարարվածությունը դասընթացներից:




























