Կոկորդիլոսով գետում լողալը երիտասարդ տղամարդու համար ողբերգությամբ է ավարտվել: Պատահարը տեղի է ունեցել Ավստրալիայում

Տղամարդը, որի վրա հարձակվել էր կենդանին, մասնակցում էր էր իր ընկերոջ 30-ամյակին նվիրված երեկույիթն, հաղորդում է Associated Press-ը: Ընկերոջ հետ միասին նա որոշել է լողալ մոտակա գետում, որը հայտնի է այնտեղ բնակվող կոկորդիլոսներով: Շուտով 5 մետր երկարությամբ կոկորդիլոսը նրանցից մեկին բռնել է եւ սուզել ջուրը: Երկրորդ տղամարդը կարողացել է փրկվել:

Ինչպես հաղորդում է Ռոսբալտը, ոստիկանության տվյալներով տղամարդիկ եղել են ոչ սթափ վիճակում: Ինչպես նշվում է, պատահարի մանրամասները բացահայտելու ուղղությամբ տարվող հետաքննության ժամանակ ոստիկանները անվտանգության նկատառումներով ստիպված են եղել կրակել ափ դուրս եկած խոշոր սողունին: