Հնդկաստանի իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են բոլոր այն 5 տղամարդկանց, ում կասկածում էին Մումբայում ֆոտոլրագրողուհու խմբակային բռնաբարության ենթարկելու հանցանքի մեջ, հաղորդում է NDTV հեռուստաալիքը:
Կասկածյալներից 27-ամյա Սալիմ Անսարին կարողացել է փախուստի դիմել Դելի, սակայն այնտեղ հայտնաբերվել էր եւ բերման ենթարկվել Դելի: Օգոստոսի 25-ի առավոտյան ձերբակալվել էր նաեւ Մումբայի արվարձաններից մեկի բնակիչ Քասիմ Բանգալին(մոտ 20 տարեկան): Ոստիկանության տվյալներով նա իրեն առավել դաժան է դրսեւորել եւ աղջկան կրկնակի անգամ է բռնաբարության ենթարկել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ինչպես ավելի վաղ հայտնում էր NEWS.am-ը,միջադեպը տեղի է ունեցել հարավային Շակտի-Միլլզ շրջանում: 23-ամյա աղջիկը խմբագրության առաջադրանքով գործընկերոջ հետ իր աշխատանքն էր կատարում: Չարագործները հարձակվել ու ծեծի են ենթարկել նրանց, որից հետո աղջկան կապել են, տարել լքված շինություն ու բռնաբարել: Այս պահին աղջկա վիճակը գնահատվում է կայուն:




























