ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության աշխատակիցները հետեւել են ամուսիններին ու սիրեկաններին, գրում է Wall Street Journal –ը:
Ինչպես հաղոդրել է Սենատի հետախուզման հանձնաժողովի ղեկավար Դայեն Ֆայնսթայնը, վերջին 10 տարվա ընթացքում ԱԱԳ-ն գրանցել է նման խախտումների «եզակի դեպքեր», որոնք տեղի են ունեցել ոչ ավել քան տարին մեկ անգամ: Սակայն հետախուզման այս տեսակն ունի իր սեփական անվանումը՝ LOVEINT, «սիրային լրտեսություն»:Հաճախ մասնագետները ստի դետեկտորի միջոցով ստուգվելու ժամանակ իրենք էին խոստովանում, որ լրտեսել են: ԱԱԳ խանդոտ աշխատակիցները ենթարկվել են վարչական պատասխանատվության եւ աշխատանքից հեռացվել են:
Ավելի վաղ հաղորդում էին, որ ԱՄՆ իշխանությունները չեն կարողանում որոշել, թե ԱՄՆ ԱԱԳ ինչ տվյալներ են հասանելի դարձել ԿՀՎ աշխատակից էդվարդ Սնոուդենին, քանի որ նա կարողացել է թացնել իր գործողությունների հետքերը: Գործակալությունը նախկինում խոստովանում էր իր մասնագետների կողմից իրավասությունները գիտակցաբար չարաշահելու դեպեքրի մասին, գրում է «Արգումնետի ի ֆակտի» թերթը:





























