Կահիրեի դատարանը որոշել է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի գործով դատավարությունը տեղափոխել սեպտեմբերի 14-ին:Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, «դարի գործով» դատավարությունը ընթացել է օգոստոսի 25-ին եւ շարունակվել է երկու ժամ: Տեղափոխման համար հիմք է ծառայել դատավարությունը ղեկավարող դատավորի պահանջը՝ ձեւակերպել ռազմական մասնագետների հանձնաժողով:
Նրանց կհանձնարարեն մանրամասն ուսումնասիրել դատարանի իրավասության ներքո առկա իրեղեն ապացույցները, որոնց թվում են 2011թ.-ին զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանության կողմից օգտագործված զենքն ու փամփուշտները: Նախկին նախագահի գործով փաստաթղթերի հատորները հաշվվում են մոտ 55 հազար էջ:Ռուսաստանի Ռադիոյի համաձայն Եգիպտոսում հեղափոխության արդյունքում 2011թ. փետրվարի 11-ին երկրի նախագահ Հոսնի Մուբարաքը հրաժարական էր տվել՝ իշխանությունը փոխանցելով Զինված ուժերի բարձրագույն խորհրդին: 2012թ. դատարանը նախկին նախագահին ցմահ բանտարկության դատապարտեց՝ մեղադրելով հեղափոխության ընթացքում բողոքի զանգվածային ցույցերի ժամանակ 850 մարդու մահվան մեջ, երբ Մուբարաքը հրաման էր տալիս ճնշել նրանց:Այս շաբաթ դատարանը Մուբարաքի վրայից հանել է մի շարք մեղադրանքներ եւ հիմք չի գտել նրա հետագա կալանքի համար, քանի դեռ նա սպասում էր հերթական դատավարության սկսվելուն: Իր հերթին մեղադրող կողմը հրաժարվել է վիճարկել դատարանի որոշումը: Ժամանակավոր կառավարության հրամանով Մուբարաքը տնային կալանքի ներքո է, եւ փաստացի գտնվում է ռազմական հոսպիտալի խիստ հսկողության ներքո:Հուլիսի սկզբին բողոքի զանգվածային ցույցերի արդյունքում ընդդիմադիր զինյալները տապալեցին հաջորդ նախագահ Մոհամեդ Մուրսիին: Այդ պահից ի վեր Եգիպտոսի մայրաքաղաքում չեն հանդարտվում Մուրսիի կողմնակիցների եւ անվտանգության ուժերի միջեւ բախումները:





























