Ռուսաստանի արտաքին քաղաքականությունում Աբխազիայի հետ հարաբերությունները հատուկ գլուխ են կազմում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ աբխազական պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ հանրապետության Անկախության օրվա նախօրեին:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը շահարգռված է աջակցություն ցուցաբերելու Աբխազիայի Հանրապետությանը, ապահովելու անվտանգությունն ու ամրապնդելու միջազգային դիրքերը:
Նա ընդգծել է, որ բոլորի՝ թե աբխազների, թե օսեթների, թե վրացիների շահերից է բխում տարածաշրջանային կայությունն ու բարի-դրացիական հարաբերությունները: «Մենք ընդգծում ենք Վրաստանի նոր կառավարության հայտարարությունը՝ նման հարաբերություններ հարթելու հետ կապված»,-ասել է Լավրովը:
Հիշեցնենք, որ Աբխազիայի Հանրապետությունն այսօր՝ օգոստոսի 26-ին նշում է Անկախության օրը:





























