Ճապոնիան ծրագրում է 2014-ին 6 դեսպանատուն բացել, այդ թվում՝ Հայաստանում:
Ճապոնիայի ԱԳՆ-ն ծրագրում է դիվանագիտական ներկայացուցչություններ բացել Բութանում, Մարշալլյան կղզիներում, Նամիբիայում, Թուրքմենստանում, Հայաստանում եւ Բարբադոսում, հաղորդում է «The Japan Times»-ը:
Մասնավորապես, ընդգծվում է, որ նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացվելը կապված է Չինաստանի՝ գնալով ավելացող ազդեցության հետ: Դրանով է բացատրվում Բութանում եւ Մարշալլյան կղզիներում դեսպանատների անհրաժեշտությունը, որոնք դիվանագիտական հարաբերություններ չունեն Չինաստանի հետ:
Պաշտոնական Տոկիոն դիտարկում է նաեւ Հայաստանում առաքելության իրականցնելու մասին՝ վերջինիս հարուստ բնական ռեսուրսներն իր համար հասանելի դարձնելու:





























