Օգոստոսի 26-ին NASDAQ ֆոնդային բորսայում Facebook սոցկայքի կապիտալիզացիան հասել է 100.68 մլրդ դոլարի:

Ընդ որում, հենց ամենասկզբից Facebook-ի արժեթղթերն աճեն գրանցել՝ հասնելով 1 արժետոմսի դիմաց պիկային 41.9 դոլարի: Առք ու վաճառքն ավարտվել է մեկ արժետոմսի համար 41.3 դոլար ցուցանիշով: Այս մասին հաղորդում է «Ռոսսիյսկայա գազետան»:

Հիշեցնենք, որ Facebook-ը բորսա է դուրս եկել 2012թ մայիսին: Արժետոմսերի մեկնարկային գինն այն ժամանակ միավորի դիմաց 38 դոլար էր: