Ուկրաինայից Լիբիա է ուղեւորվել «Սի Ամազոն» բեռնանավը, որը ավտոմեքենաների խմբաքանակ է տեղափոխում այդ երկիր՝ լիբիացիների պահանջով: Նրանքա ավտոմեքենաները պահանջել են որպես փրկագին՝ ուկրաինացի նավաստիների դիմաց: Նավն Իլչեւսկից դուրս է եկել օգոստոսի 25-ին եւ սպասվում է, որ այն Բենգազի նավահանգիստ կհասնի արդեն վաղը: Նավում կա մոտ 560 ավտոմեքենա:
Լիբիայում պատանդ են վերցրել «Էթել» ուկրաինական նավը: Անձնակազմը բաղկացած է 19 մարդուց: Այս մասին հաղորդում է «Lenta.Ru»-ն:



























