Mercedes մակնիշի ավտոմեքենան գալիս է 20-րդ դարի սկզբի փոքր գերմանական գյուղ եւ մեծ արագությամբ վրաերթի է ենթարկում փոքրիկ տղայի: Նրա մայրը սարսափահար բղավում է, սակայն աշխարհում մարդկանց մեծամասնությունը դժվար թե ողբա մանկան մահը, չէ՞ որ նրա անունն է Ադոլֆ Հիտլեր: Մեքենայի ցնցող գովազդը սկանդալի տեղիք է տվել:
Mercedes մակնիշի սեդանի նոր գովազդը նկարահանել են գերմանական Բադեն-Վյուրտեմբերգ շրջանի Լյուդվիգսբուրգ քաղաքի կինոակադեմիայի ուսանողները: Բարձրակարգ մեքենան մտնում է 20-րդ դարի սկզբի գերմանական գյուղ, կանգ է առնում ճանապարհին խաղացող աղջիկների առաջ, սակայն վրաերթի է ենթարկում երիտասարդ Հիտլերին, որը վազում է օդապարիկի հետեւից: Վրաերթի ենթարկված տղայի մարմինը տեսքով սվաստիկա է հիշեցնում, մայրը սարսափահար բղավում է՝ «Ադո՛լֆ»:
Գերմանական կինոդպրոցի ուսանողները Mercedes ընկերության կողմից մշակված տեխնոլոգիան մեկնաբանել են որպես ՃՏՊ կանխող միջոցառում: Ընկերության ղեկավարությունն, ընդ որում, այդ տեսանյութը չի հավանել՝ հայտարարելով, որ ազգայնամոլական խորհրդանիշերը, մարդու, առավել եւս երեխայի մահը շահարկել գովազի նպատակով անբարոյական է, հաղորդում է «Vesti.ru»-ն՝ մեջբերելով Digital Trends-ին:
Ընկերությունը տեսանյութի հեղինակներին ստիպել է ավելացնել հատուկ ծանուցում այն մասին, որ տվյալ տեսագրությունը Mercedes/Daimler AG ընկերության հետ ոչ մի առնչություն չունի:
Mercedes-ը վրաերթի է ենթարկել երիտասարդ Հիտլերին: Գովազդը համարել են անբարոյական

Հասանելի է
русскийՏեղադրություն



























