ԿԺՀԴ նախկին առաջնորդ Կիմ Չեն Իրր թոռը սովորելու է ֆրանսիական էլիտար համալսարանում, որն ավարտել են բազմաթիվ ֆրանսիացի առաջնորդներ:
L`Express ֆրանսիական պարբերականի տվյալներով՝ Կիմ Խան Սոլը ընդունվել է Փարիզում Քաղաքական հետազոտությունների ինստիտուտ, որը ժամանակին ավարտել են Ֆրանսիայի նախագահներ Ժակ Շիրակն ու Դրանսուա Օլլանդը:
Կիմ Խան Սոլը այս տարվա մայիսին ավարտել է Բոսնիայի Մոնստարի United World College-ը եւ դրանից հետ հոր հետ բնակվում է Չինաստանի Մակակո վարչական շրջանում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Նախորդ տարի ֆիննական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա իր հորեղբորը՝ Կիմ Չեն Ընին բռնապետ է կոչել: Կիմ Խան Սոլի խոսքով՝ իր հայրը քաղաքականությամբ չի հետաքրքրվում, իսկ ինքն անձամբ պապին երբեք չի տեսել:




























