ԵԽԽՎ անդամ Էլհան Սուլեյմանովի նամակն ապատեղեկատվություն է եւ Ադրբեջանի կեղծ քարոզչության մաս է կազմում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանում ԵԽԽՎ խորհրդարանական պատվիրակության անդամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով ԵԽԽՎ անդամ Էլհան Սուլեյմանովի՝ ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնին, ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Վոյցեխ Սավիցկուն եւ ԵԽԽՎ Բյուրյի անդամներին ուղղված նամակը՝ Սարսանգի ջրամբարի վերաբերյալ:

Զոհրաբյանի խոսքով սա առջին դեպքը չէ, երբ ադրբեջանական կոմղը փորձում է բարձրացնել այդ հարցը: Ադրբեջանական պատվիրակությունը նույն Էլհան Սուլեյմանովի առաջարկով Եվրանեսթի վերջին նիստում նախաձեռնել էր Սարսանգի ջրամբարի վերաբերյալ փաստաթղթի առաջ քաշումը, որը կազմակերպության ղեկավարությունը մերժել էր:

«Էլհան Սուլեյմանովը հայտնի է իր տարօրինակությամբ եւ հայերի նկատմամբ թշնամական վերաբերմունքով, ինչպես նաեւ անգրագետ քարոզչությամբ ու տեղեկացված չլինելով: Ես վստահ եմ, որ տվյալ հարցի վերաբերյալ ԵԽԽՎ ղեկավարությունը իրեն կդրսեւորի նույնքան ադեկվատ, որքան Եվրանեսթի ղեկավարությունը, եւ Սուլեյմանովի նախաձեռնությունը աջակցություն չի գտնի»,-նշել է Զոհրաբյանը:

Նշենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված նյութերի, Էլհանը իր նամակում բողոքում է  Սարսանգի ջրամբարում տիրող իրավիճակից, ընդ որում ոչ մի կերպ չի հիշատակում այդ հարցի վերաբերյալ Ադրբեջանի համագործակցելու ցանկության մասին: