NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է «PolicyMic»-ում հրապարակված Վաշինգտոնում Հայաստանի Հանրային հեռուստաընկերության թղթակից Հայկարամ Նահապետյանի հոդվածը:

Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը թվիթերյան իր էջում գրել է,-«Եգիպտոսը որոշել է ստորագրել Հայերի ցեղասպանությունը ճանաչող միջազգային փաստաթուղթ»: Մերձավոր Արեւելքի ու իսլամի հարցերով ականավոր փորձագետ Ռայմոնդ Իբրահիմը այդ մասին հաղորդում է իր անձնական վեբ-կայքի միջոցով:

Եթե Կահիրեն անի այն, ինչ Ադլի Մանսուրը գրել է. ապա Եգիպտոսը աֆրիկյան մայրցամաքում կդառնա առաջին եւ մահմեդական աշխարհում Լիբանանից հետո երկրորդ պետությունը, ով դատապարտել է հայերի ցեղասպանությունը: Այս պահին մոտ 20 երկիր որոշում են ընդունել, որը հայերի զանգվածային ջարդը որակում են որպես ցեղասպանություն, այդ թվում Շվեյցարիան, Ֆրանսիան, Գերմանիան, Կանադան, Սլովակիան եւ ուրիշներ:

Իբրահիմը թվիթերյան էջում տրված մեկնաբանությունը որակում է որպես պատասխան՝ Թուրքիայի վարչապետ Էրդողանի կողմից հնչեցված մեղադրանքներին: Էրդողնը անգամ օգտագործել էր «ցեղասպանություն» բառը՝ հայտարարելով, որ եգիպտական իշխանությունները սեփական ժողովրդի հանդեպ ցեղասպանություն են իրագործել: Երկու պետություններն էլ Կահիրեից ու Անկարայից հետ են կանչել իրենց դեսպաններին:

Նյու-Յորքում Եգիպտոսի ՄԱԿ-ին կից  առաքելությունը հեռախոսազրույցի միջոցով հաստատել էր, որ «Թվիթերում» արվախ գրառումն իրականում չի  պատկանում Մանսուրին: Սակայն որոշ օգտատերեր սկանդալային մեկնաբանությունը նկարագրում են որպես իրագարձությունների վերաբերյալ Անակարայում տագնապ առաջացնելու փորձ, եթե Էրդողանը չվերանայի Մանսուրի հանդեպ իր դիրքորոշումը:  Հետաքրքիր է, որ վերջերս եգիպտական մամաուլում հայերի ցեղասպանության մասին մի քանի հոդվածներ էին հրապարակվել: Կահիրյան «Sata Balad» թերթը գրել էր, որ Եգիպտոսի ներքին գործերին Թուրքիայի միջամտությունը հիշեցնում է 20-րդ դարասկզբի ոճրագործությունների մասին: Եգիպտական անկախ «Վետո» օրաթերթի գլխավոր խմբագիր Էսամ Քամելլը նույնպես անդրադարձել էր այդ թեմային: