ԱՄՆ-ում նշում են Մարթին Լյութեր Քինգի հանրահայտ ճառի 50-ամյակը: Ուղիղ կես դար առաջ՝ 1963թ օգոստոսի 28-ին, կայացել է «Երթ դեպի Վաշինգթոն»՝ ԱՄՆ-ի սեւամորթ բնակչության իրավունքների համար պայքարի ամենաբարձրագոչ բողոքի ակցիան: Միջոցառման կուլմինացիան է եղել հոգեւորական եւ իրավապաշտպան Մարթին Լյութեր Քինգ-կրտսերի հանրահայտ ելույթը: Ճառը հայտնի է «Ես երազանք ունեմ» անվամբ: 

Դեպի Վաշինգթոն երթն ու դրա ընթացքում հնչած ճառը համարվում են ԱՄՆ-ում սեւամորթ բնակչության իրավունքները հաստատող դաշնային օրենքներն ընդունելու դրդող ազդակներ: