ԵՄ հետ Ասոցացման մասին համաձայնագիրը կնքելուց եւ ԵՄ հետ ազատ առեւտրային գոտուն միանալուց հետո Ուկրաինան պատրաստ է միանալ Մաքսային միության առանձին համաձայնագրերին: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը:

Ազարովը նաեւ հանձնարարել է առեւտրի եւ տնտեսական զարգացման, ԱԳ նախարարություններին ու փոխվարչապետին «Մաքսային միության հետ փոխհամագործակցելու ալգորիթմ մշակել»,փոխանցում է «Ինտերֆաքսը»:

Ազարովն ընդգծել է, որ Ուկրաինան եւ Ռուսաստանը պետք է լուծեն բոլոր առեւտրային վեճերը. «Մենք ելնում ենք նրանից, որ փոխվում է ամբողջ աշխարհը, տնտեսական հարաբերությունների ամբողջ համակարգը, սակայն տնտեսության համար անհեռանկարային է այդ փոփոխություններից խուսափելը»: