ՆԱՏՕ-ն առայժմ ձեռնպահ է մնում Դամասկոսի դեմ հնարավոր ուժային միջոցներ կիրառելու որոշումից: Օգոստոսի 28-ին Բրյուսելում Հյուսիսատլանտյան դաշինքի խորհրդի նիստում՝ դեսպանների մակարդակոց, որեւէ կոնկրետ որոշում չի կայացվել:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը նշում է, որ չնայած կոնկրետ որոշումների բացակայությանը, պաշտոնական հայտարարությունների տոնը կտրուկ փոխվել է:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարություն է տարածել, որում Դամասկոսում քիմիական զենքի կիրառման պատասխանատվությունը բարդել է Ասադի վարչակազմի վրա՝ նշելով, որ բոլոր մեղավորները պետք է պատժվեն դրա համար:

ՆԱՏՕ-ն խոստացել է շարունակել խորհրդատվություններն ու ուշադիր հետեւել իրադարձությունների զարգացմանը Սիրիայում: