Մարսում նախկինում կարող էին ավելի բարենպաստ կենսապայմաններ լինել, քան Երկրում, կարծում է սինթետիկ կենսաբանության մասնագետ Սթիվեն Բենները: Ըստ նրա՝ կյանքը կարող էր ծագել հենց Կարմիր մոլորակում, հետո երկնաքարերից միկի միջոցով անցնել Երկրին: Զեկույցն ընթերցվել է Գոլդշմիդտի երկրաքիմիայի վերաբերյալ կոնֆերանսում, հայտնում է PhysOrg-ը:

Բեններն իր պնդումը կառուցում է մի քանի փաստարկների վրա հիմնվելով: Երկիրը կյանքի ծագման ենթադրյալ դարաշրջանում գրեթե ամբողջությամբ ջրով էր ծածկված, իսկ տաք ջուրը պետք է լվանար եւ ՌՆԹ-ն, եւ ԴՆԹ-ն:

Օրգանական նյութի չորացումը, ըստ Բենների, շուտով կառաջացներ նավթ եւ բիտում. «այն լավ է ճանապարհները ծածկելիս, սակայն պիտանի չէ դարվինյան էվոլյուցիայի համար»: Ըստ գիտնականի՝ հեղուկ միջավայրում կյանքի համար անհրաժեշտ մոլեկուլների համակցությունը քիչ հավանական էր, իսկ ահա առավել չորային Մարսում կարող էին միանգամայն բարենպաստ կենսապայմաններ լինել, գրում է lenta.ru-ն:

Կենսաքիմիկոսի կարծիքով՝ օրգանական սինթեզը ճիշտ կողմ ուղղորդելուն նպաստում են Երկրում քիչ տարածված երկու տարրեր՝ մոլիբդենը եւ բորը: Մարսում այս երկու տարրերն առավել հաճախ են հանդիպում, ուստի շատ հնարավոր է, որ կյանքն այնտեղից է սկիզբ առել: Մարսի եւ երկնաքարի բախումը հանգեցրել է գրավիտացիոն դաշտի եւ լեռնահանքային նյութերի արտաժայթքման՝ առաջին կենդանի բջիջների հետ միասին, այդ մասնիկները որոշ ժամանակ տիեզերքում մնալուց հետո ընկել են Երկիր, որտեղ կյանքի զարգացման անհրաժեշտ պայմաններ էին ձեւավորվել՝ ջրի, օրգանական նյութի, ջերմության եւ լույսի տեսքով: