Կարապի լճի հարակից տարածքում օգոստոսի 31-ին , ժամը 17:00-ից տեղի կունենան ամբողջ օգոստոս ամսվա ընթացքում մայրաքաղաքի այգիներում ու պուրակներում, մշակութային օջախներում ու թանգարաններում, բակային ճամբարներում , ինչպես նաեւ առողջապահական հաստատություններում Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնած «Երեւանյան ամառ» ծրագրի ամփոփիչ միջոցառումները:
Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, թե ժամը 19:00-ից 20:00-ը լճի հարակից տարածքում կազմակերպված մանկական զվարճալի ծրագրին կմասնակցեն սիրված հեքիաթների ու մուլտֆիլմերի հերոսները:
Ժամը 20:00-ից պարարվեստի սիրահարները հնարավորություն կունենան սովորելու ու նաեւ պարելու հայկական ժողովրդական պարեր:
Իսկ ժամը 21-ից ՝ մեծ կարաոկե. լճի վրայի մեծ էկրանի օգնությամբ ներկաները հնարավորություն կունենան երգելու Երեւանին նվիրված երգեր:




























