Կինոպրոդյուսեր Լյուկ Բեսոնին, ով հայտնի «Տաքսի» էպիկական ֆիլմերի սցենարների հեղինակն է, ձերբակալվել է տրանսպորտի միջոցը առանց վարորդական իրավունքի եւ գերազանցող արագությամբ վարելու համար:

Փարիզի 13-րդ շրջանի ոստիկանությունը արագությունը գերազանցելու համար ձերբակալել էր Բեսոնին: Իրավապահ մարմինների տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի օրը, երբ 54-ամյա կինոպրոդյուսերը սկուտերը 80 կմ/ժ արագությամբ վարել է առափնյա Ռապ փողոցով, որտեղ արագությունը սահմանափակվում է 50կմ/ժ-ով, հաղորդում է «Նովիե Իզվեստիան»:

Երբ ոստիկանությունը խնդրել է Բեսոնին ներկայացնել վարորդական իրավունքը, պարզվել է, ռեժիսորի փաստաթուղթը չի թույլատրում իրեն սկուտեր վարել: Միաժամանակ Բեսոնը պարզաբանել  է, որ տվյալ կարգի վարորդական իրավունք ինքն ունի, սակայն հետը չի վերցրել: Սեպտեմբերի 3-ին հայտնի կինոռեժիսորը պետք է ոստիկանություն ներկայանա՝ տվյալ միջադեպը պարզաբանելու համար: