Ախալցխայից Ադիգենի շրջան տանող ճանապարհին այսօր՝ օգոստոսի 29-ին,  տեղի է ունեցել հանրահավաք ընդդեմ մինարեթի վերադարձման եւ վերականգնման: Հանրահավաքի մասնակիցները ուղղափառ եկեղեցու դավանորդ վրացիներն էին, որոնց կարծիքով անթույլատրելի է, որ մինարեթը վերականգնվի, հայտնում է Akhaktskha.net-ը։

Հանրահավաքի կազմակերպիչների խոսքերով` նրանք սպասում են Թբիլիսիից հոգեւորականների այցին, ինչպես նաեւ կենտրոնական իշխանության ներկայացուցիչներին:

Շրջանառվում են լուրեր թե մինարեթը Թբիլիսիից այսօր բեռնատար մեքենայով ուզում են տեղափոխել Ճելա, ինչին եւ փորձելու է խոչընդոտել ժողովուրդը:

Քիջ առաջ հայտնի դարձավ, որ Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարքարանը մինարեթի վերադարձման վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ մինարեթը պետք է վերադարձվի Ադիգենի Ճելա գյուղ, սակայն այն չպետք է տեղադրվի, մինչեւ համապատասխան օրենք չմշակվի եւ չքննարկվի հարցը Վրաց ուղղափառ եկեղեցու հետ:

Այս պահի դրությամբ եւս մեքենաներով շրջում են մարդիկ եւ բարձրախոսներով կոչ են անում ժողովրդին միանալ իրենց հանրահավաքին: