Օգոստոսի 29-ի երեկոյան Մեծ Բրիտանիայի խորհրդարանը դեմ է քվեարկել Սիրիային ռազմական հարվածներ հասցնելու վերաբերյալ կառավարության առաջարկին: Ռազմական միջամտության կողմ են քվեարկել Համայնքների պալատի 272 անդամներ, դեմ՝ 285-ը:

Ռազմական միջամտության բանաձեւի նախաձեռնող Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը քվեարկությունից հետո հայտնել էր որ  իր համար պարզ է «խորհրդարանի եւ ժողովրդի կամքը» եւ ինքը հարգում է կայացված որոշումը, հայտնում է lenta.ru-ն` վկայակոչելով  The Guardian-ը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 29-ի երեկոյան  Սիրիայի հարցով Մեծ Բրիտանիայի առաջարկած բանաձեւը քննարկել էին ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամների նիստում: Նիստից հետո մասնակիցները շենքը լքել էին հետնամուտքից` հրաժարվելով մեկնաբանություններից:

ՄԱԿ ԱԽ-ի «հնգյակի» հանդիպումը Սիրիայի վերաբերյալ ավարտվել է առանց որոշումների ընդունման

 Բրիտանական կառավարությունը կողմ էր հանդես եկել Սիրիայում ռազմական միջամտություն կատարելուն` «մարդասիրական նկատառումներից» դրդված: Քեմերոնը պատգամավորներին վստահեցրել էր, որ Լոնդոնը պատերազմը չի սկսի մինչ ՄԱԿ-ի ԱԽ-ի հետ քննարկումը, ինչպես նաեւ նշել էր, որ կառավարությունը 100%-անոց տվյալներ չունի, թե ով է քիմիական զենք կիրառել Սիրիայում:

Բրիտանական կառավարությունը Սիրիային հարվածելու հիմնավորում է գտել

Քեմերոն. Լոնդոնը պատերազմի չի գնա Սիրիայի դեմ առանց ՄԱԿ ԱԽ աջակցության