Տաջիկստանի նախագահական ընտրությունները նշանակված են նոյեմբերի 6-ին: Այս որոշումը կայացրել է երկրի խորհրդարանը՝ օգոստոսի 30-ին Դուշանբեում կայացած նիստի ժամանակ:
Նախագահական ընտրությունները նոյեմբերի 6-ին անցկացնել առաջարկել է խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Շուկուրջոն Զուխուրովը: Նրա առաջարկությանը կողմ է հանդես եկել պատգամավորների եւ սենատորների մեծամասնությունը, փոխանցում է Ավեստան:
Նոյեմբերի 6-ին Տաջիկստանում նշում են երկրի Սահմանադրության օրը:





























