ԱՄՆ-ն նախանշել է  Վենեսուելայի տնտեսական կոլապսի ժամկետները եւ կողմնորոշվել անցումային կառավարության ղեկավարի թեկնածուի հարցում: Այս մասին հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն՝ ելույթ ունենալով հեռուստատեսությամբ:

Ըստ նրա՝ այս տեղեկությունը հայտնել է «վենեսուելական ժողովրդի բարեկամը»:

Մադուրոյի խոսքով՝ գաղտնի տեղեկության համաձայն, հուլիսի վերջին Սպիտակ տանը երեքժամանոց խորհրդակցություն է կայացել, որին մասնակցել են Պետդեպի,  ֆինանսների նախարարության, ԿՀՎ-ի եւ ԱԱԳ-ի ներկայացուցիչներ: Հանդիպման թեման Վենեսուելայի նկատմամբ տնտեսական պատերազմ սկսելն է եղել»: Նախանշվել են վենեսուելական տնտեսության կոլապսի ժամկետները, որին հաջորդելու է սոցիալական պոռթկումը, ինչի հետեւանքով իշխանությունն անցնելու է անցումային կառավարությանը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Մադուրոն հայտարարել է, որ իրեն հայտնի են տնտեսության կոլապսի նշված ժամկետները, սակայն դրանք չի հաղորդել: Նա նաեւ չի հայտնել զեկույցում նշված անցումային կառավարության ղեկավարի անունը: