ԱՄՆ-ն շարունակելու է փորձել միջազգային կոալիցիա ստեղծել Սիրիայի նկատմամբ համատեղ ռազմական գործողություններ իրականացնելու համար, հայտարարել է պաշտպանության նախարար Չակ Հեյգելը այն բանից հետո, ինչ բրիտանական խորհրդարանը հրաժարվել է աջակցել «հումանիտար ներխուժմանը», փոխանցում է Reuters-ը: Նա նշել է, որ Դամասկոսի նկատմամբ Վաշինգթոնի որեւէ գործողություն հնարավոր է միայն միջազգային համագործակցության շրջանակներում, փոխանցում է ՌԲԿ-ն:
Ավելի վաղ ամերիկյան պաշտոնյաները չէին բացառել, որ Նահանգները ստիպված կլինեն Սիրիայի դեմ միակողմանի գործողություններ իրականացնել:
Մինչ այդ, ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, վկայակոչելով Բրյուսելում իր աղբյուրին, ՆԱՏՕ-ի առնվազն 12 երկիր արդեն հրաժարվել է Սիրիայի դեմ ռազմական գործողություններից, եթե ՄԱԿ-ի ԱԽ-ն չարտոնի այդ գործողությունները:
Ինչպես գրում է «Կոմերսանտը», վերջնականապես պարզ է դարձել, որ ի տարբերություն իրաքյան սցենարի, Բարաք Օբաման Դամասկոսի դեմ պատերազմում առաջատար դիրքերի չի ձգտում:





























