Բելառուսի իշխանությունները պաշտոնապես կալանքով են սպառնում «Ուրալկալիի» համասեփականատեր Սուլեյման Քերիմովին: Երկրի քննչական կոմիտեն կասկածում է, որ նրա գործողություններում կան հանցանշաններ, որոնք նախատեսվում են «իշխանության կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու» հոդվածով:
Հետաքննությունը ցույց է տալիս, որ Քերիմովը շահույթ է ստացել կալիումի շուկայի ճգնաժամից: Այն հնագեցրել է կալիումի գների նվազում, հետեւաբար՝ նաեւ «Ուրալկալիի» արժեթղթերի: Հետագայում արժեթղթերը սկսել է գնել Suleyman Kerimov Foundation-ը, որը գրանցված է Շվեյցարիայում:
Այժմ ընթացքի է մեջ է Քերիմովի նկատմամբ քրեական գործի հաուցումը: Ամենայն հավանականությամբ, իշխանությունները հեռակա կարգով կձերբակալեն սենատորին եւ կդիմեն Ինտերպոլին՝ խնդրելով միջազգային հետախուզում սկսել, փոխանցում է NEWSru.com-ը:
Առայժմ նա Ռուսաստանում է, միջազգային հետախուզումը խնդիրներ չի ստեղծում:





























