Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե Սարգսյանը շնորհավորել է նրան ծննդյան օրվա առթիվ եւ մաղթել առողջություն, երջանկություն ու հաջողություններ Արցախը զարգացած, ժողովրդավարական, բարեկեցիկ եւ հզոր պետություն դարձնելու՝ երկրի ղեկավարի նրա բարձր ու պատասխանատու առաքելության մեջ: