Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է ԱՄՆ-ում Russia Today-ի հեռարձակումն արգելափակելու մասին: Նա օգոստոսի 30-ին այս մասին գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
Գլխավոր խմբագիրը կատարվածը մեկնաբանել է «Կեցցե՛ խոսքի ազատությունը» արտահայտությամբ: RT-ի հասցեն արգելափակվել է ամերիկյան Reddit կայքում, այդ մասին լուրը տեղադրել է ռեսուրսի մոդերատորներից մեկը: Կայքի ղեկավարությունն իր որոշումը մեկնաբանել էր սփամով եւ Russia Today- կողմից ձայների արհեստական շրջանառությամբ:
Հեռուստաալիքի արգելափակումը տեղի էր ունեցել կայքի հայտնի ֆորումներից մեկում, որը կոչվում է r/news: Մնացած էջերը եւ քննարկումները ռուսական լրատվամիջոցների համար բաց են, հաղորդում է KM.ru-ն:
RTnews-ն ունի մեկ միլիոն օգտվող: Ֆորումի մոդերատորը նշել է, որ ըստ կանոնների, եթե հրապարակվող հղումների 10 տոկոսը մեկ դոմենի են ուղղված, դոմենն անբարեխիղճ վարքի համար արգելափակվում է: Սոցիալական լրատվական Reddit կայքում օգտվողները մասնակցում են տարբեր հրապարակումների, հղումների եւ պատկերների քննարկումների: Russia Today-ը շուրջօրյա է հեռարձակվում 2005թ.-ից: Այն ֆինանսավորվում է ռուսական բյուջեից եւ նախատեսված է անգլալեզու լսարանի համար:





























