Հայաստանի ԱԻ նախարար Ա. Երիցյանն այսօր՝ օգոստոսի 30-ին այցելել է հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնին հարակից տարածքում գտնվող միասնական տեխնիկական բազա:

Ստուգայցի ընթացքում նախարարը շրջել է ամբողջ տարածքով (պահեստներ, արհեստանոցներ, շենքեր, ավտոկայանատեղիներ)` ուսումնասիրելով մինչ հիմա իրականացված աշխատանքների արդյունքները։

ԱԻ նախարարը հանձնարարել է լուծել հայտնաբերված խնդիրները եւ բարեկարգել ամբողջ տարածքը: Արդյունքում ակնկալվում է ստեղծել նախարարության բոլոր ստորաբաժանումների միասնական սպասարկման եւ վերանորոգման բազա, նյութատեխնիկական սպասարկման արհեստանոց:

Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնում կվերանորոգվեն զորանոցները, կգնվեն նոր մահճակալներ եւ փրկարարների համար անհրաժեշտ կենցաղային այլ պարագաներ: Փրկարարները կապահովվեն լսարանով եւ դասարանով, նաեւ կկառուցվի հանդերձասենյակ, հանգստի սենյակ եւ ճաշարան:

Շուտով կվերանորոգվի կենտրոնի վարչական մասնաշենքը, կլինեն մեկ ընդհանուր արհեստանոց եւ պահեստ ԱԻՆ բոլոր ստորաբաժանումների տեխնիկական միջոցների համար, կբարեկարգվեն ավտոկայանատեղին, լողավազանը, նորոգման կենթարկվեն ավտոմեքենաները: Տարածքը կկանաչապատվի եւ կիրականացվի ծառատունկ: