Թուրքիայի Մեծ միասնություն կուսակցության (BBP) առաջնորդ Մուսթաֆա Դեսթիջին, անդրադառնալով պայմանավորված խաղերի գործով թուրքական ֆուտբոլային ակումբի հետ կապված ՈՒԵՖԱ-ի որոշմանը, ցինիկ համեմատություն է արել հայկական լոբբի հետ:
Թուրքական Haberyurdum կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի Մեծ միասնություն կուսակցության նախագահ Մուսթաֆա Դեսթիջին նշել է, թե տխրեցնող է, որ ՈՒԵՖԱ-ն այնպիսի որոշում կայացրեց, որ թուրքական ակումբը պատժվեց:
Դեսթիջին, անդրադառնալով պատժվելու պատճառին, նշել է, թե Թուրքիայում պայմանավորված խաղերի լոբբին ավելի ուժեղ է քան հայկական լոբբին:
«Թուրքիայում պայմանավորված խաղերի լոբբին մեջլիսում իր օգտին երեք ամսում երկու օրինագիծ ընդունել տվեց: Իսկ հայկական լոբբին Ցեղասպանության ճանաչման օրինագիծ ընդունել տալու համար տարիներ ի վեր պայքարում է»,-ասել է թուրք կուսակցապետը:
Նշենք, որ թուրքական Ֆեներբահչեն պայմանավորված հանդիպումներ անցկացնելու պատճառով զրկվել է եվրագավաթներին մասնակցելու իրավունքից:




























