Տեխնոլոգիական առաջատար կազմակերպությունների, այդ թվում Facebook-ի, Microsoft-ի եւ Google-ի՝ ԱՄՆ կառավարության հետ բանակցությունները՝ ամերիկյան հետախուզական ծառայությունների հետ համագործակցության մանրամասների բացահայտման համար, ավարտվել են անարդյունք: Ինչպես հաղորդում է Los Angeles Times թերթը, այժմ համակարգչային հսկաները դատարանում հանդես կգան հատուկ ծառայությունների կողմից տեղեկատվության հրապարակայնացման իրավունքը պաշտպանելու համար:

Ընթացիկ տարվա հունիսին ընկերությունները հայց են ներկայացրել դաշնային դատարան՝ պահանջելով թույլ տալ հրապարակել պետական տարբեր ծառայությունների կողմից օգտատերերի տվյալները տրամադրելու հարցումների ցուցակը, որոնք ստացվում էին օտարերկրյա հետախուզությունները վերահսկելու օրենսդրության համաձայն:

Microsoft-ը եւ  Google-ը տեխնոլոգիական հարաբերություններում հաճախ հակասություններ են ունենում, սակայն այսօր կազմակերպությունները միավորվել են՝ հայտարարել է Microsoft-ի իրավախորհրդատու Բրեդ Սմիթը: Նա համոզված է, որ երկու ընկերությունների ծրագրային ապրանքանիշերի օգտատերերը իրավունք ունեն իմանալ, պետական ծառայությունների իրենց վերաբերյալ ինչ տեղեկատվություն են ցանկանում իմանալ, հաղորդում է «Polit.ru»-ն:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Ֆեյսբուքում Սմիթի գործընկեր Քոլին Սթրեչը նշել է, որ սոցցանցը «խիստ հիասթափված է, որ չնայած երկարատեւ բանակցություններին, կառավարությունն այդպես էլ թույլ չի տվել հրապարակել հարցումների վերաբերյալ տեղեկություններ»: