ԱՄՆ ԱԱԳ նախկին աշխատակից Էդվար Սնուդենը Ռուսաստանից  ոչ մի բացահայտում չի կատարում, որտեղ իրեն ժամանակավոր ապաստարան են տրամադրել, եւ չի խախտում Պուտինի «վերջնագիրը», «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում հայտնել է նրա փաստաբան Անատոլի Կուչերենան:

Կուչերենան պարզաբանել է, որ նյութերը, որոնք հիմա հայտնվում են արեւմտյան ԶԼՄ-ներում, Սնուդենը մամուլին էր փոխանցել դեռ Հոնկոնգում: Փաստաբանը հերքել է տեղեկությունն այն մասին, որ իբր վերջերս The Guardian թերթը համաձայնության է եկել ամերիկացիների հետ նրա նյութերը փոխանցել The New York Times-ին: «Որքան ինձ հայտնի է, այստեղից Էդվարդ Սնոուդենը ոչինչ չի փոխանցում: Իսկ թե ինչ է կատարվում The Guardian-ի նյութերի հետ, մենք չէ, որ պետք է որոշենք»,- պարզաբանել է փաստաբանը:

Ուղիղ հարցին, թե Սնոուդենը արդյոք խախտում է Վլադիմիր Պուտին «վերջնագիրը», Կուչերենան պատասխանել է. «Չի խախտում: Ինչպես տեսնում եք նա որեւէ մեկնաբանություն չի տալիս եւ որեւէ մեկի հետ չի զրուցում»:

Սնոուդենի գտնվելու վայրը փաստաբանը չի բացահայտել՝ հավելելով միայն, որ «վերջինս անվտանգ վայրում է»:

Հիշեցնենք, որ այն ժամանակ, երբ որոշվում էր փախստական գաղտնազերծողի ճակատագիրը, ով «մնացել էր»  Շերեմետեւոյի օդանավակայանում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հասկացնել էր տվել, որ Սնոուդենը կարող է մնալ Ռուսաստանում միայն այն դեպքում, եթե դադարեցնի ամերիկյան հատուկ ծառայությունների նկատմամաբ  կործանիչ գործողությունները: Սնոուդենը համաձայնել է ընդունել  այդ պայմանը: