Այս պահին Հայաստանի եւ Սիրիայի միջեւ ավիահաղորդակցումը վերականգնելը հնարավոր չէ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին տեղեկացրեց «Սիրիական ավիաուղիների» երեւանյան գրասենյակի մենեջեր Սվետլանա Հովհաննիսյանը` նշելով, որ օգոստոոսի 28-ին նախատեսված Երեւան-Էլ Քամիշլի չվերթը չի կայացել:
Հովհաննիսյանի խոսքով` 64 մարդ Երեւանից Էլ Քամիշլի-Դամասկոս մեկնելու ցանկություն էր հայտնել, սակայն չվերթների գրանցման համակարգում համապատասխան չվերթ չկա, ինչը բացառում է տոմսերի վաճառքը:
NEWS.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Դամասկոս-Էլ Քամիշլի-Երեւան առաջին չվերթը կայացել էր ապրիլի 16-ին, երկրորդը` հուլիսի 5-ին: Դրանից հետո Հայաստանի եւ Սիրիայի միջեւ ավիահաղորդակցումը դադարեցվել էր:





























