Միացյալ Նահանգները պատրաստ են ռազմական գործողություններ սկսել սիրիական վարչակազմի դեմ ցանկացած պահի, մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Նրա խոսքով, Ասադի վարչակազմի դեմ հարվածի որոշումն արդեն ընդունված է եւ գործողությունը կարող է սկսվել ցանկացած պահի: Ընդ որում, Օբաման ասել է, թե որոշել է Սիրիայի դեմ ռազմական գործողության հավանություն ստանալ ԱՄՆ Կոնգրեսից:
Օբամայի խոսքով, Կոնգրեսի առաջնորդները համաձայնել են քննարկումներ սկսել այդ հարցով նստաշրջանի սկզբում, որ մեկնարկելու է սեպտեմբերի 9-ից:
Օբաման շեշտել է, թե սիրիական նախագահի գործողությունները հարված են «մարդասիրությանը», իսկ Ասադի վարչակազմը լուրջ վտանգ է ներկայացնում ԱՄՆ անվտանգության համար:





























