Մոսկվայում ադրբեջանցիների ու դաղստանցիների միջեւ տեղի է ունեցել ծեծկռտուք, որը խաղաղեցնելու համար ոստիկանները հարկադրված են եղել կիրառել ամրագրված զենք:
«Միջադեպը տեղի է ունեցել կիրակի գիշերը, Դեմյան Բեդնիյի փողոցի 4-րդ շենք հասցեում գտնվող սրճանարանում: Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ կենցաղային հիմքի վրա վիճաբանությւոն է տեղի ունեցել Ադրբեջանի եւ Դաղստանի քաղաքացիների միջեւ »,- հայտնել են ՆԳՆ Մոսկվայի վարչության մամուլի ծառայությունում:
Վիճաբանության մասնակիցները չեն արձագանքել ոստիկանների խոսքերին, նրանց բաժանել հաջողվել է օդ կրակելու միջոցով: Ձերբակալվածները հրաժարվել են ոստիկանությունում հայց ներկայացնել , քանի որ միյանց դեմ բողոք չեն ունեցել:





























