Ճապոնական «Ֆուկուսիմա-1» վթարային ատոմակայանի ջրամբարներում ճառագայթման մակարդակոը 9 օրվա ընթացքում ավելացել է 18 անգամ: Այդ մասին հայտարարել է Tokyo Electric Power Co (Tepco) էլեկտրակայանի օպերատորը:

Շաբաթ օրն անցկացված չափումները ցույց տվեցին, որ ատոմակայանի ջրամբարներից մեկում ճառագայթումը կազմում է ժամում 1800 միլիզիվերտ. դա նշանակում է, որ ջրին մոտ կանգնած մարդը կվախճանվի չորս ժամվա ընթացքում: Նույն ջրամբարում օգոստոսի 22-ին անցկացված չափումները ցույց են տվել ժամում 100 միլիզիվերտ ցուցանիշ, գրում է Lenta.ru-ն:

Բացի այդ, օգոստոսին վարակված ջրի հերթական արտահոսքից «Ֆուկուսիմայում» ճառագայթման վտանգը ըստ միջազգային INES սանդղակի առաջին մակարդակից բարձրացել է երրորդ մակարդակի: Ավելի ուշ Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունում ճապոնական կողմի այդ քայլը քննադատվել էր. ԱԷՄԳ-ում համարել են, որ այն հասարակությանը թյուրիմացության մեջ է գցում՝ հարկադրելով գերագնահատել վտանգի մակարդակը: