Արցախի անկախ պետականության հռչակումը դասվում է երկրի  կարեւորագույն տոների շարքը եւ  հանդիսանում է մեր նորագույն պատմության ամենավառ էջերից մեկը: Այս մասին ԼՂՀ  հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ սեպտեմբերի 1-ին պարգեւատրման հանդիսավոր արարողություն ժամանակ հայտարարել է Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը:

Ինչպես  NEWS.am-ին հաղորդում են ԼՂՀ նախագահ մամուլի ծառայությունից, Բակո Սահակյանն իր խոսքում շնորհավորել է բոլորին պետական պարգեւներով պարգեւատրվելու կապակցությամբ եւ վստահություն հայտնել, որ «միասնական ջանքերով, Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնության շնորհիվ մենք կհասնենք համազգային նպատակների իրականացմանը»:

 Արարողությունը տեղի է ունեցել ԼՂՀ նախագահի նստավայրում: Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք: