Հայաստանի ԱԻՆ աշխատակցի օրվա կապակցությամբ, նախարար Արմեն Երիցյանը սեպտեմբերի 3-ին ԱԻ նախարարություն՝ «Արտակարգ քաղաք» է հրավիրել Հայաստանում հավատարմագրված բոլոր դեսպաններին եւ գործընկեր միջազգային կազմակերպությունների ղեկավարներին՝  ներկայացնելու ԱԻՆ անցած ուղին, միջազգային կապերն ու գործընկերության հետագա հեռանկարները:

Հյուրերը կայցելեն նաեւ միջազգային համագործակցության դասական օրինակ հանդիսացող ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն, որտեղից անմիջական ուղիղ կապ կա տարբեր երկրների, կազմակերպությունների ու դեսպանատների հետ: