Սեպտեմբերի 2-7-ին, Երեւանում կազմակերպվում է հնագիտական մետաղյա արտեֆակտների վերականգնման դասընթաց: Այն անցկացվում է ՀՀ մշակույթի եւ Իտալիայի ԱԳՆ-ների միջեւ 2011 թ. կնքված համաձայնագրի հիման վրա՝ «Օժանդակություն տեղական հաստատություններին մշակութային ժառանգության պահպանման եւ վերականգնման բնագավառում» կրթամշակութային ծրագրի շրջանակում:
Դասընթացը նախատեսված է գործող մասնագետների համար եւ նպատակ ունի համեմատություններ անցկացնել տարբեր երկրների կողմից որդեգրած մեթոդների միջեւ: Կքննարկվեն հետեւյալ թեմաները` վերականգնման տեսությունն Իտալիայում եւ կիրառվող մեթոդները, մետաղագործության պատմության հիմունքներ (պղնձի եւ երկաթի ձուլվածք), մետաղի քայքայումներ, պահպանման եւ վերականգնման խնդիրներ:
Վերականգնող 5 մասնագետներ կաշխատեն ՀՀ պատմության թանգարանում` վերականգնելով թանգարանի կողմից հատկացված նմուշները, իսկ դասընթացի տեսական մասը կանցկացվի Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանում:
Դասախոսությունները կվարի իտալացի վերականգնող Լուչիա Միացցոն:
Առաջադեմ ուսանողներին դասընթացի ավարտին կտրվի վկայական:
Դասընթացն անվճար է:





























