Աղավնաձորի ճամբարում, օգոստոսի 30-ին, տեղի է ունեցել ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» 2013թ. ծրագրի 8-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել եւ մասնակիցներին ողջունել են ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, նախարարության աշխատակիցներ, գուսան Հայկազունի երգչախումբը, սփյուռքահայ երեխաների ծնողներ, Եվրատեսիլ մանկական երգի մրցույթի մասնակից Դալիթան, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Ծրագրի այս փուլին մասնակցում էր շուրջ 150 պատանի եւ երիտասարդ աշխարհի 9 երկրից՝ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Լեհաստանից, Իրաքից, Սիրիայից, Ուկրաինայից, Բելառուսից, Ռուսաստանից, Վրաստանից:  Ութերորդ փուլին միացել էր նաեւ «Հայրենադարձների ինտեգրման ծրագրի» շրջանակներում Հայաստանում գտնվող սիրիահայ եւ իրաքահայ ընտանիքների երեխաները:

«Արի տուն» ծրագրի բոլոր փուլերով Հայաստան է ժամանել 950-ից ավելի մասնակից՝ աշխարհի 35 երկրից: