ՀՅԴ  Հայաստանի Գերագույն Մամինը սեպտեմբերի 2-ից 7-ը նախաձեռնում է  Լեռնային Ղարաբաղի Անկախությանը նվիրված միջոցառումների շարք:  

Միջոցառումների մեկնարկը կտրվի Եռաբլուրից սեպտեմբերի 2-ին, ժամը 17:00-ին:

Եռաբլուրից քայլարշավ Ազատության հրապարակ:

Ժամը 19.00-ին Ազատության հրապարակում տեղի կունենա Հանրահավաք-համերգ, որի ժամանակ ելույթ կունենան ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը եւ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական Միության ատենապետ Գերասիմ Վարդանյանը:

Սեպտեմբերի 3-ից, ժամը 18.00-ից սկսած Հյուսիսային պողոտայում կկազմակերպվի Արցախյան Ազատամարտին  նվիրված մնայուն լուսանկարչական ցուցահանդես,  բանախոսություններ-քննարկումներ, ֆիլմերի ցուցադրումներ: