Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության(ԱՎՃ) կողմից հրապարակված տվյալների համաձայն, ընթացող տարվա հունիս ամսվա ընթացքում մարզերի ու մայրաքաղաքի կտրվածքով ամենաբարձր նվազագույն աշխատավարձը Սյունիքում է՝ 235 հազար դրամ:Այս ցուցանիշը 1.6 անգամ գերազանցում է հանրապետության նվազագույն աշխատավարձը:

Նշենք, որ Երեւանում ողջ հանրապետոթւյան համեմատ այն գերազանցում է միայն 1.1 անգամ(158 հազար դրամ):Իր այս ցուցանիշով Սյունիքը պարտական է օտարերկրյա կապիտալով ձեռնարկություններին, որոնք այստեղ մետաղական հանք են արդյունահանում: Իսկ արտասահմանցիները մի փոքր ավել են վճարում, քան տեղացիները…Ինչպես հայտնի է, տարվա սկզբից պաշտոնական վիճակագրությունը միջին ամսական նվազագույն աշխատավարձի մեջ ներառեց նաեւ վարձու աշխատողների սոցիալական ապահովության պարտադիր վճարումները, որոնք վճարում էր գործատուն:Արդյունքում «մաքուր» աշխատավարձի մասին պատկերացումն էլ ավելի խճճվեց: Ուստի ստորեւ բերված սյունակում, ԱՎՃ տվյալներից բացի, ներկայացված է աշխատավարձի չափը պարտադիր վճարումներից հետո(կլորացման հետեւանքով հաշվարկված թվերը կարող են չհամապատասխանել միավորին):

Հայաստանի քաղաքների շարքում ռեկորդը գրանցվել  է Կապանում(նվազագույն միջին աշխատավարձը 312,2 հազար դրամ, «մաքուրը»՝ 233 հազար դրամ): Հարավային այս քաղաքում հաշվվում է հիսուն հազարից ոչ պակաս բնակչություն, կամ մոտ 10 000 ընտանիք: Կապանցիների մի մասը զբաղված է վերոնշյալ մետաղի հանքարդյունաբերմամբ: Ամենացածր միջին աշխատավարձը Հայաստանի հյուսիս-արեւմուտքում գտնվող Ամասիա փոքր քաղաքում է(նվազագույն միջին աշխատավարձը 86.5 հազար դրամ, «մաքուրը»՝ 65.5 հազար դրամ), որտեղի բնակչությունը մեկուկես հազար է: Մեկ տարի առաջ այս հեռավոր քաղաքում տեղի ունեցավ հայ-գերմանական համատեղ «WKS-Հայաստան» կարի արտադրամասի հանդիսավոր բացումը:Ձեռնարկությունն իր ողջ հզորությամբ պետք է գործարկվեր ընթացող տարում՝ տարեկան մի քանի եվրո արժողությամբ ապրանք արտահանելով: Աշխատակազմը սկզբնապես կազմելու էր 180 մարդ՝ մինչեւ 300-ի հասնելու իտումով: Փոքր քաղաքի համար թվերը նշանակալի են եւ ձեռնարկությունը նկատելիորեն կբարձրացնել ամասիացիների կենսամակարդակը: Սակայն կյանքի պայմանների բարելավումը ինչ-ինչ պատճառներով դանդաղում է…Կապանը ամենայն հավանականությամբ բացառություն է:

Հայաստանի քաղաքների նվազագույն միջին աշխատավարձը բավական ցածր է՝ 147,3 հազար դրամ, առանց պարտադիր հարկերի ւո վճարումների ՝ 110,9 հազար դրամ: Գները մեզ մոտ արտասահմանյան են, սիկ աշխատավարձերը որքանո՞վ են տարբերվում:Շատ երկրներում, աշխատավարձի չափը ներկայացնում են տավարի մսի գնի հետ համեմատելով, օրինակ «մաքուր» աշխատավարձով կարելի է գնել մոտավորապես 43 կգ տավարի շոգեխաշած միս: ԱՄՆ-ում այդ ցուցանիշը հավասար է 880 կգ-ի:Այդ քանակաությամբ մսի սպառման համար Հայաստանում «մաքուր» աշխատավարձը պետք է կազմի մատավորապես 2.3 մլն դրամ: Գաղտնիք չէ, որ մեզ մոտ կան նման աշխատավարձ ստացող մասնագետներ, սակայն նրանք սովորաբար խոշոր ընկերություններում են աշխատում, ոչ թե միջին ձեռնարկություններում:Աշխատավարձի համար «ընդհանուր կաթսայի» սկզբունքն, իհարկե, նկատելիորեն խեղաթյուրում ե նրա տարբերակման իրական պատկերը: Մասնատման համար աշխատավորներին պետք է բաժանել երկու խմբի՝ ղեկավարող խումբ եւ շարքային կազմ: Դրանում բարդ բան չկա. ավելի վաղ, խորհրդային տարիներին, կար նաեւ ավելի ընդարձակ հաշվառում: Այդ դեպքում հստակ կլիներ նվազագույն միջին աշխատավարձի չափը: